К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:13

ԵՊՀ-ում առաջին կուրսեցիների վարձերը բարձրանալու են

ԵՊՀ-ում առաջին կուրսեցիների վարձերը բարձրանալու են

ԵՊՀ-ի վարձաչափերն ավելանալու են։ Այսօր տեղեկացրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Ես համաձայն եմ, որ շատերի համար դա բարձր է, բայց կա երկու կողմ. Մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում, ընդ որում՝ մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն։ Մեր բոլոր մասնագիտությունների գծով կան այլ առաջարկներ, մարդիկ կարող են ընտրել։ Եթե ընտրել են այս գնով այս ծառայությունը, ուրեմն իրենց ձեռք է տալիս։ Վարձավճարների բարձրացման վերաբերյալ շատ դժգոհություններ ենք լսել, բայց մեր բոլոր մասնագիտությունների գծով այլ առաջարկներ կան, բայց եթե ընտրել են այս տարբերակը, ուրեմն դա իրենց ձեռք է տալիս»,- ասաց Գևորգյանը:

Նա հստակեցրեց, որ միայն առաջին կուրսեցիներին ուսման վարձերն են բարձրացել և հորդորեց բարոյական խրատներ չտալ։

«Համավարակով պայմանավորված` ԵՊՀ-ն ևս վնասներ է կրել։ Համավարակի հետ կապված. 180 միլիոն դրամ չստացած գումարներ, որոնք, օրինակ, ուսման վարձերի պարտքեր են, մոտ 40 միլիոն դրամ զեղչ են արել այս կիսամյակում, Ծաղկաձորի բազան չի աշխատել և այլն:  Ըստ համապատասխան օրենքի, եթե մենք 10 տոկոսից ավելի զեղչ ենք անում, ապա դա ուսանողի համար եկամուտ է լինում, իսկ մենք, որպես հարկային գործակալ, պարտավոր ենք վճարել նրա հարկերը։ Օրինակ, եթե մենք 100 մլն դրամից ավելի զեղչ ենք անում, դրա դիմաց մոտավոր 30 մլն դրամ վճարում ենք պետական բյուջե»,- նշեց ռեկտորի պաշտոնակատարը։

Նա տեղեկացրեց, որ ուսման վարձավճարների թանկացման արդյունքում ԵՊՀ-ի դասախոսների և դեկանների աշխատավարձը միջինում տասը տոկոսով կբարձրանալ։
Մանրամասները՝ տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+