К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:04

Ո՞վ է թերացել․ թունավորման հետքերով

Ո՞վ է թերացել․ թունավորման հետքերով

Երեկ գրեթե բոլորս շոկի մեջ էինք ալկոհոլային խմիչքի թունավորման մասին լուրից։ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանի պատրաստած օղին 14 մարդու մահվան և մի քանիսի առողջության վատթարացման պատճառ է դարձել։

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը Armenia Today-ի հետ զրույցում նկատում է, որ խնդիրների մասին հիշում ենք, երբ ցավալի դեպք է տեղի ունենում, բայց այն պետք է նախապես կանխարգելել։ Նա չի հիշում մեկ դեպք, երբ թունավորումն այսքան մարդու կյանք խլած լինի։

Նրա դիտարկմամբ՝ տեղի ունեցածը նաև պատկան մարմինների անգործության հետևանքն է․սպառողների իրավունքները չեն պաշտպանվում։

«Երբ առաջին դեպքը եղավ, համապատասխան մարմինները պետք է անմիջապես ոտքի կանգնեին, որովհետև այդ մարդիկ միաժամանակ չեն մահացել։ Առաջին ահազանգից հետո, պետք է հետաքննական աշխատանք կատարվեր։ Բայց, ինչպես հասկանում եմ, իրավապահներն ուշ են արձագանքել»,- նկատեց նա։

Նշենք, որ տարիներ շարունակ սպիրտ վաճառվել է, որից էլ պատրաստվել է ոգելիչ խմիչք և իրացվել։

Արմավիրում պատմում են, որ 10 տարի Աշոտ Հովսեփյանն օղու գործի վրա է եղել։ Գործն էլ հորից է ժառանգել։ Ասում են, որ սպիրտը դրսից ներկրված է, և պատրաստված օղին էլ էժան է վաճառվել՝ մեկ լիտրը 400 դրամից սկսած։ Սակայն, էժան օղին թանկ հետևանքներ է ունեցել։

Սպառողների միության նախագահի խոսքով՝ պետք է ներմուծվող սպիրտի նկատմամբ վերահսկողություն սահմանվի։ Ուշադրության կենտրոնում նաև պետք է լինի դրանից պատրաստված խմիչքը՝ թե սպառողն ինչ է գնում։ Պողոսյանի կարծիքով՝ այստեղ անելիք ունի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ու ոստիկանությունը։

Ի՞նչ են անում պատկան մարմինները

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ՝ տնային պայմաններում պատրաստված օղին խանութում վաճառվել չի կարող։ ՍԱՏՄ-ն վերահսկում է միայն իրավաբանական անձանց։

«Իսկ երեկվա դեպքով` բոլոր խմբաքանակներով այդ մարդը վաճառել է տնից։ Անհատով զբաղվում է ոստիկանությունը»,- հավելեց նա։

Իսկ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կեղծ ապրանքանիշով ոգելիչ խմիչք լինելու դեպքում բացահայտումները հրապարակում են։

« Ինչ վերաբերվում է առևտրի կենտրոններին, ոստիկանությունը վերահսկողություն չի իրականացնում։ Ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորություններն է կատարում»,- փոխանցեցին ոստիկանության լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տնից, որում մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի է հայտնաբերվել։ Բացահայտվել են տարբեր չափերի տասնյակ շշեր, որոնցում սպիտակ և դեղնավուն հեղուկներ են լցված։

Իսկ ըստ Առողջապահության նախարարության տվյալներով, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, որից 11-ը՝ մահվան ելքով:

23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում (3-ը՝ մահվան ելքով): Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+