К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:05

Մեր ջանքերն արդյունք են տալիս, և ունենք կայունացող իրավիճակ. Արսեն Թորոսյան

Մեր ջանքերն արդյունք են տալիս, և ունենք կայունացող իրավիճակ. Արսեն Թորոսյան

Եթե մենք կարողանանք պահպանել այս իրավիճակը, մենք իրական շանս կունենանք, եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսային հիվանդության արձանագրվող նոր դեպքերը, ապա այնքան իջեցնելու, որ այն մեզ համար հանրային առողջապահական խնդիր չլինի: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թիվը նվազում է, և դա համատեղ ջանքերի արդյունք է.

«Մեր բոլորի ջանքերը արդյունք են տալիս, և  ունենք կայունացող և լավացող իրավիճակ: Թվերը ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք՝ մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Նա շեշտել է, որ դա, սակայն, չի նշանակում, որ չպետք է խստացնել հակահամաճարակային կանոնները: Նա կոչ է արել շարունակել հետևել հակահաճարակային կանոններին՝ առանց կորոնավիրուսի Հայաստան ունենալու համար:

Արսեն Թորոսյանը նաև թվային տվյալներ է ներկայացրել: Այս պահի դրությամբ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքցիների թիվը տատանվում է 350-ի շուրջ՝ նախկին 650-ի դիմաց: 300  քաղաքացի ծանր վիճակում է, 68-ը ծայրահեղ ծանր, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի:

«Ծավալված մահճակալների ֆոնդը հետ է ծավալվում, նրանք վերադառնում են իրենց հիմնական աշխատանքին: Այս պահին ունենք 15 գործող բժշկական հաստատություն, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ՝ նախկին 20-ի փոխարեն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ նման բժշկական հաստատությունների թիվը առաջիկայում կնվազի, և դրանք կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+