К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 14:58

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը Հայաստանում  մնում է ծանր, բայց կայուն․ վարչապետ

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը Հայաստանում  մնում է ծանր, բայց ունենք կայուն իրավիճակ։ Այս մասի պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ նշեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի չունենք համոզմունք, որ կայունությունը կպահպանվի, ուստի մեր միակ գործիքը՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման մեջ է։

Վարչապետը նշեց, որ շարունակում են լայնորեն իրազեկել, որպեսզի ՀՀ քաղաքացիները պահպանեն երեք կանոնները՝ կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորությունը, ախտահանեն ձեռքերը։

Փաշինյանն արձանագրեց, որ այն խնդիրը, որը դրվել էր՝ լուծվում է։ Դիմակների գները գնալով նվազում են, ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի։

Հաջորդ ուղղությունը՝ առողջապահական կարողությունների զարգացումն է։ Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն բավականին մեծ թվով թթվածնային սարքերի ձեռքբերում է ունեցել պետական բյուջեի միջոցների հաշվին, որն ավելի կթեթևացնի ծանր վիճակում գտնվող հիվանդների վիճակը:

Փաշինյանը հավելեց՝  նկատելի է, որ ամեն օր ավելի շատ քաղաքացիներ են հետևում հակահամաճարակային կանոններին, բայց քանի դեռ թվերի կտրուկ անկում չունենք, չենք կարող ասել, որ հակահամաճարակային կանոններին հետևում ենք բավարար չափով, և հաղթահարման գործիքը էլի մնում է հակահամաճարակային համընդհանուր շարժումը:

«Վարակի տարածման գործակիցը հիմա 1.1 է, այսինքն՝ մեկ վարակված մարդը վարակում է 1.1 մարդու, 10 հոգին՝ 11 մարդու, բայց ես ուզում եմ սրա հակադարձ բանաձևը առաջարկել, որ ամեն տասը հոգին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, իրենք ևս 10 հոգու հետևողականորեն աշխատեն՝ դրդեն, քաջալերեն, որ նրանք նույնպես պահպանեն կանոնները»,- նշեց վարչապետը՝ հորդորելով բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, օրվա մեջ 5 րոպե տրամադրեն քաղաքացիներին 10-20 դիմակ բաժանելուն:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+