Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության ու փաստաբանների բողոքների քննությունը:
Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց վերաքննիչ բողոքը, որ ուղարկել էին փոստի միջոցով, դեռ չէր հասել:
«Կողմերը պետք է ծանոթանան, որ դատարանը շարունակի բողոքների քննությունը»,- տեղեկացրեց նա:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



