Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր` հունիսի 30-ին, կրկին հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
«Հաշվի առնելով տեխնիկական խնդիրներն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հայտնած հանգամանքները, դատարանը որոշեց հետաձգել այսօրվա նիստը։ Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին, ժամը 13-ին»,– ասաց Դանիբեկյանը։
Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն նախորդ նիստին դատարանին հայտնել է, որ ախտանիշներ չունի, բացառությամբ նրա, որ երկրոդ օրը ջերմությունը 36,9 է եղել: Նա թեստ է հանձնել, և արդյունքը բացասական է եղել: Սակայն բուժկենտրոնում նրան ասել են, որ պետք է կրկին թեստ հանձնի:
Ավելի վաղ, Պժաշտպանական կողմը կրկին խնդրել էր ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու տեսանկյունից։ Պարզվեց նաև, որ նիստերի դահլիճը վերջին անգամ ախտահանվել է կիրակի օրը։ Դրանից հետո դրա հնարավորությունը չի եղել։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



