Հայաստանի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը Սահմանադրական դատարան են հանձնել 26 պատգամավորի ստորագրությամբ դիմումի թղթային տարբերակը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նշեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը.
«Այսօր առավոտյան արդեն թղթային տարեբարկը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դիմում ներկայացնելու համար առնվազն 27 ստորագրություն է անհրաժեշտ, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրավական հանրությունն այդ հարցում բաժանվել է երկու մասի։
«Եկեք ո՛չ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՝ ո՛չ, որ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: Սահմանադրական դատարանը կորոշի` ընդունո՞ւմ է մեր դիմումը որպես վարույթ, թե ոչ: Այլ գնահատական տալ չեմ կարող»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



