Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վաղը Վերաքննիչ դատարանում երկու բողոք կներկայացնեն: Այս մասին մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
Նրա տեղեկություններով ՝ մեկ բողոք վերաբերում է հիմնավորված կասկածների առկայությանը։ Փաստաբանների կարծիքով ՝ քննչական մարմնի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերում ենթադրյալ հանցանքը հիմնավորված չէ։
Երկրորդ բողոքը վերաբերում է քննություն իրականացնող մարմնին։ Պաշտպանական կողմը կարծում է, որ Ծառուկյանի գործը պետք է քննվի ոչ թե ԱԱԾ քննչական դեպարտամենտում, այլ Հատուկ քննչական ծառայության կողմից:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



