К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +5°
  • Ереван+5°
  • Гюмри+2°
  • Ванадзор+11°
  • Капан+12°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 13:26

[ԶԼՄ] Ռուբեն Հայրապետյանին հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել

[ԶԼՄ] Ռուբեն Հայրապետյանին հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Հարցաքննության է կանչվել այն դեպքում, երբ ես երեկ արդեն 3-րդ անգամ գրավոր նշեցի, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտերկրում, ու բոլորը գիտեն, որ ցամաքային սահմանները փակ են, հանրահայտ փաստ է, որ ավիահաղորդակցություն չկա։ Վարույթն իրականացնող մարմինը հենց այս իրավիճակից օգտվում է, փորձ է անում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը խուսափում է քննությունից։ Շաբաթ օրը ծանուցում են ուղարկում հարցաքննության ներկայանալու, որ ամսի 18-ին առավոտյան շուտ Ռուբեն Հայրապետյանը ներկայանա։ Սա ուղղակի իրավական առումով ծաղր է, քրեական դատավարության օրենսգիրքը ոտնատակ են տալիս ինչ-որ հանձնարարություններ կատարելու կամ արդյունքներ ակնկալելու համար»,- ասել է փաստաբանը։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ կա հարուցված քրեական գործ, սակայն թե մասնավորապես ինչ քրեական գործի մասին է խոսքը, առաջիկայում հաղորդագրությամբ հանդես կգան։

Ըստ փաստաբանի տեղեկությունների՝ այս գործը կապվում է Հայրապետյանների ընտանիքին պատկանող Սևանի «Հարսնաքար» ընկերության հետ։ Փաստաբանը պատմել է, որ տարիներ առաջ համալիրի տնօրենը առանց սեփականատերերի գիտության խարդախություն է արել ու իբրև ընկերության համար, սակայն սեփական կարիքների համար մոտ 60 մլն դրամի գումար է կանխիկացրել։

Փաստաբանի փոխանցմամբ՝ առողջական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև սահմանները բացվելու պարագայում Ռուբեն Հայրապետյանը կվերադառնա Հայաստան։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+