Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց ձևաչափով կլոր սեղանի ժամանակ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը:
Լավրովը հայտնել է, որ ակտիվորեն քննարկվում են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները, որոնք առաջարկվել են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, և այդ պայմանավորվածությունների ստորագրումը կարևորագույն քայլ կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման համար:
«Բանաձևերը, որոնք ընդունվել են, հայտնի փաստաթղթեր են։ Դրանք ընդունվել են մարտական գործողությունների թեժ շրջանում և ենթադրում էին, նախևառաջ, ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և անցում բանակցություններին։ Դրանցում, այո, հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սակայն դրանցում կոչ էր արվում դադարեցնել պատերազմը և անցնել բանակցությունների»,- նշել է նախարարը։
Լավրովը պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը «փուլային մոտեցման հիման վրա կարգավորմանը հասնել է նշանակում։
«Այդ ժամանակից ի վեր բանակցություններ են ընթացել և բազմիցս։ Պայմանավորվածություններ են եղել 2001 թ. Քի Ուեսթի բանակցությունների շրջանակում, եղել են նաև տարբեր ձևաչափերով հետագա պայմանավորվածություններ՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ արդեն հաստատվել են Բաքու-Երևան բանակցությունների ձևաչափը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը»:
Նրա կարծիքով, միջնորդների կողմից առաջարկված գործընթացի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը կարևորագույն քայլ կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կատարման համար, որոնց մասին խոսքը գնում է և որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմը և սկսել պայմանավորվել:
«Սկսել են պայմանավորվել, հիմա պետք է պայմանավորվել: Հենց դրան էլ մենք ձգտում ենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



