К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:43

«Իմ քայլը» փող էր բաժանել, որ մեր այցը խոչընդոտեին. Վազգեն Մանուկյան

Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում մեկնարկել է«Հայրենիքի փրկության շարժման»  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ:

Հանդիպումից առաջ Վ. Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ներկայացուցիչները դեռ չեն հասել հանդիպմանը, քանի որ իրենց այցը խոչընդոտվել է:

«Ճանապարհը փակել էին, մեր մեքենաները հիմա այնտեղ են, բայց ես կարողացա անցնել ու եկա այստեղ: Համոզված եմ՝ «Իմ քայլն» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին: Բոմժեր էին, որոնց փող էին բաժանել»,-ասաց Վ. Մանուկյանը:

Իսկ արդեն հանդիպման սկզբում, դիմելով ներկաներին, նա ասաց.

«Ներողություն եմ խնդրում: Մեր ներկայացուցիչներն ուշանում են, որովհետև ոմն մարդիկ, որոնք իրենց գյումրեցի են անվանում, մի 15-20 մեքենայով ճանապարհը փակել էին ու խոչընդոտում էին, որ մենք գանք այստեղ:  Ես համոզված եմ, որ իրենց փող էին բաժանել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր, որ այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Հիշեցնենք նաև, որ ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+