К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +5°
  • Ереван+5°
  • Гюмри+2°
  • Ванадзор+11°
  • Капан+12°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 12:58

Օրակարգում կա  Արցախի ճանաչման  հարց. Նիկոլ Փաշինյան

Օրակարգում կա  Արցախի ճանաչման  հարց. Նիկոլ Փաշինյան

Մեր օրակարգում կա  Արցախի ճանաչման  հարց: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ, տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչման հարց կա, թե՝ ոչ:

«Ձեր հարցը երկու մասի բաժանեմ: Դուք մի քանի բան նշեցիք՝ ճանաչում, եւ հետո: Եկեք հետոյի մասին այս պահին որեւէ բան չասեմ: Իսկ ձեր ուղիղ հարցին, արդյոք կա այդպիսի հարց մեր օրակարգում, այո, ինչպես եղել է այդպիսի հարց մեր օրակարգում, այնպես էլ կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ գնում ենք այդ քայլին, թե ոչ, մենք, այո, նաեւ ձեր հրապարակային հարցից հետո պետք է դա լրջորեն քննարկենք, եւ գործնականում հիմա գուցե հանրային քննարկումներ սկսվի: Մենք քննարկում ենք հնարավոր բոլոր սցենարները: Իսկ այն հարցին, թե մենք գնում ենք այդ քայլին, թե չենք գնում, այդ հարցը պետք է շատ լրջորեն քննարկենք։ Հիմա գործնականում գուցե այս հարցուպատասխանի ընթացքում հանրային քննարկում սկսի։ Մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները:  Նույնը վերաբերում է նաև ռազմաքաղաքական դաշինքի հարցին։

Մեր օրակարգում եղել է, բայց հիմա մեր օրակարգից տեղափոխվում է մեր քննարկումների սեղան: Բնականաբար, դրա շարունակական հետևանքներով, որից հետո  կլինի հանրաքվե և Արցախը կմիանա Հայաստանին եւ մենք այս թեման կփամենք հավիտյանս: Արդեն կա մեծ պատերազմ», — ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ Արցախի  հարցի շուրջ  հիմա չկան բանակցություններ: Ըստ նրա՝ հիմա անիմաստ է խոսել դրա մասին, քանի որ լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել:

Հիշեցնենք, որ առավոտյան  վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:

Հիշեցնենք նաև, որ  Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:   Հայաստանի Հանրապետությունում ևս  հայտարարվել է  ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+