Չորեքշաբթի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ադրբեջանական կողմի միջև կայացած հանդիպումը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հանդիպման ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման ավելի վաղ հնչեցված հիմնարար սկզբունքները։ Դրանք ենթադրում են ընդհուպ ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը, ինչպես նաեւ դրա շուրջ տարածքների ազատումը», — նշել Է Զախարովան։
Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը լավ հայտնի է, հավելել Է Զախարովան՝ խնդրելով հետևել հենց այդ դիրքորոշմանը, այլ ոչ թե տարբեր մեկնաբանություններին, որոնք արվում են ոչ ռուսական կողմից:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



