ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորների խմբի ղեկավար: Այս մասին հայտնում են միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայությունից։
Ալեն Սիմոնյանը դիտորդների խմբի համակարգող է նշանակվել Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով։
Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



