К содержанию
Четверг, 26 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+3°
  • Ванадзор+5°
  • Капан+8°
  • Севан0°
  • 360,28 ▼ −0,01
  • 395,37 ▲ +1,32
  • 4,39 ▲ +0,02
  • 139,02 ▲ +0,05
Четверг, 26 ноября 17:14
Срочно Родители погибших военных потребовали встречи с Пашиняном и ответов от генпрокурора

«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը։ Այս մասին ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ խախտված են բազմաթիվ ընթացակարգեր։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե ինչու խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորների թեկնածուների հետ՝ Զոհրաբյանը նկատեց, որ իրենք գիտեն՝ կա պառլամենտական քաղաքական մշակույթ, ըստ որի քաղաքական սուբյեկտը և ներկայացվող թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնությանը, այլև փոքրամասնությանը ներկայացնել իրենց տեսլականը և պատասխանել հարցերին։

«Այս ամիսներին մենք տեսանք, որ ՍԴ դատավորների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում նույն խմակցության ներսում. դանիական արքունիքը «գլուխը պատն է տվել» ներքին խարդավանքների շուրջ։ Այս մարդիկ հասկացել են, որ խնդիրները որոշվում են այստեղ, և հանդիպել երկու այլ խմբակցությունների հետ համարել են բացարձակապես աննպատակահարմար։ Պարոն Միրզոյան, ես սա համարում եմ հետընթաց, որովհետև իմ 13 տարվա պառլամենտական գործունեության մեջ չի եղել որևէ դեպք, որ մենք խնդրենք թեկնածուին մեզ հետ հանդիպել։ Եթե թեկնածուն ակնկալում է ոչ միայն մեկ խմբակցության քվեները ստանալ, ցանկացել է լինել կոնսենսուսային թեկնածու, ապա իրենք պետք է շահագրգիռ լինեին հանդիպումների կազմակերպման համար»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը  հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո դատավորների թափուր տեղերը կհամալրվեն։

ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար իրենց թեկնածուներին են առաջադրել ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղրշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о планах партии Пашиняна на случай срыва референдума по Конституции21 ноября
  2. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  3. Минздрав Армении предупредил о риске распространения респираторных инфекций20 ноября
  4. СМИ: Авинян и Пашинян поспорили на заседании «Гражданского договора»20 ноября
  5. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  6. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+