К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:46

Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել․ Սերժ Սարգսյան

Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել․ Սերժ Սարգսյան

«Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու այդ թվում՝ Ստեփանակերտը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Ապրիլյան պատերազմի թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասախանելով հարցին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր։

«Եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիներն ուղղակի մեզ խղճացել են, չէ՞, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ էիք նրանցից, չի կարող նման բան լինել։ Ընդհանրապես, երբ խոսվում է հակաօդային պաշատպանության մասին, պետք է տարբերակել նաև հետևյալը՝ մի բան է ռազմական ինքնաթիռը, մի բան է անօդաչու թռչող հետախուզական սարքը, և մեկ այլ բան են հարվածային անօդաչու թռչող սարքերը»,- ասաց Սերժ Սագսյանը։

Երրորդ նախագահը նշեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում պաշտպանության բանակի կողմից 9 թռչող անօդաչու սարք է ոչնչացվել, իսկ ավելի ուշ՝ ևս 8-ը։

«Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առաջին գծից առավելագույնը եղել են 10-11 կմ հեռավորության վրա։ Եթե անօդաչու թռչող սարքերն այդպես հանգիստ, ազատ կարողանային ճախրել Արցախի երկնքում, դա առաջինը կանեին հենց Ստեփանակերտի վրա»,- ասաց Սարգսյանը, ապա հավելեց․

«Երբ խոսվում է, որ այսօր բոլոր հարցերն ամբողջովին լուծված են, ապա խնդրում եմ հիշեք, որ հայտարարություններ եղան, որ ադրբեջանական հարվածային թռչող սարքերը հասել էին մինչև Տավուշի Բերդ քաղաք և այնտեղ կատարել են իրենց առաջադրանքը։ Իհարկե, շատ մեծ կորուստներ, փառք Աստծո, չեղան, բայց հասել են, չէ՞։ Սա ես ոչ թե որպես թերություն կամ կշտամբանք եմ ուզում ներկայացնել, այլ որպես հավաստումն այն փաստի, որ հակաօդային պաշտպանությունը պարիսպ չէ, որը կարող է դեմ լինել որևէ թռչող սարքի»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը, թե ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը դեռևս 2016 թ․-ին հայտարարել էր, որ խորքային հետախուզության տեխնիկայի հետ կապված խնդիրներ են եղել, Սերժ Սարգսյանը շեշտեց՝ նախ դա ռազմական գաղտնիք է, և բացի այդ, ամբողջ ինֆորմացիային չի տիրապետում և չի կարող մանրամասներ հայտնել։

«Բայց ասեմ, որ ապրիլյան պատերազմից հետո հետևություններ եղել են, և նոր սպառազինություններ են ձեռք բերվել։ Անշուշտ, ինչպես ասացի, բոլոր մարտական գործողությունները նաև հետևություններ անելու համար են»,- նկատեց նա։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+