«Այո՛, 2016 թվականիի ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Խաչատուրովը, և մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք, թե որոնք պետք է լինեին մեր առավելագույն և նվազագույն խնդիրները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ո՞րն էր 2016 թվականին համաձայնագրի կնքման գործում Ռուսաստանի դերը և, արդյոք Արցախյան պատերազմը ռազմական լուծում ունի՞, թե՞ ոչ։
«Ես պետք է ասեմ, որ առավելագույն խնդիրը պետք է լիներ՝ պահանջել ադրբեջանցիներից վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին ադրբեջանցիները չեն համաձայնել, այն փաստարկմամբ, որ այդքան կորուստներից հետո իրենք որևէ կերպ չեն կարող արդարացնել իրենց ետվերադարձը դիրքեր։ Բայց մենք հասել ենք նվազագույնին, ընդունելիին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել, և 1994 թվականի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ, որովհետև այն ունի մշտական բնույթ»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



