К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:46

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովում իր ներածական խոսքը

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովում իր ներածական խոսքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, հրավիրված ասուլիսի սկզբում ներկայացրեց ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալիս նախքան հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելը ներկայացրած ելույթը։

«Առաջին հերթին կասեմ, թե ինչու որոշեցի ընդունել ձեր հրավերն ու գալ պատասխանել ձեր ցանկացած հարցի, չնայած իմ համախոհներից, աջակիցներից շատերը խնդրում էին չգալ՝ օգտվելով չգալու իրավունքից և կտրուկ մերժել հրավերը այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով ստեղծվավ հանձնաժողով է, և որի անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ, ոչ կոռեկտ կարծիքներին էին հայտնել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ»,- ասաց Սարգսյանը:

Նշեց, որ այնուամենայնիվ որոշեց գնալ ու նայել հնձնաժողովի անդամների աչքերի մեջ՝ հասկանալու, թե կա՞ արդյոք որևէ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի Ապրիլյան պատերազմում հայկական կողմի հաղթանակի հարցում և կարող է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ լայնածավալ գրոհները հետ մղած հայկական բանակը պարտվել։

Երրորդ նախագահն անդրադարձավ մի քանի հարցերի, որոնք հանրության շրջանում լայն քննարկման են արժանացել:

«Հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված Ապրիլյան ագրեսիային դիմակայելը»: Այս հարցադրում անողները պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը, և ինչ է պարտությունը որևէ պատերազմում։ Պատերազմներն ակնհայտորեն քաղաքականության շարունակությունն են և իրականացվում են քաղաքական նպատակներով։

Պատերազմը պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները։ Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակներին։

Հարցին, թե հնարավո՞ր էր կանխել ապրիլյան պատերազմը՝ համոզված կարող եմ ասել՝ ոչ հնարավոր չէր, ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի, համոզված եմ՝ Ադրբեջանը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ազատ կամքի արտահայտմամբ իրենց երկրի կարգավիճակն ազատ կամքի արտահայտմամբ ընդունելուն։ Պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների, ինչը բնականաբար չէր էլ քննարկվում և անընդունելի էր։

Որո՞նք էին Ադրբեջանի քաղաքական նպատակները, որ լավագույնս փաստարկված և ձևակերպված են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունների պատկան մարմինների իրականցրած վերլուծությունների մեջ»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ որպես բանակցային կողմ լինելու հանգամանքը, որի ամենազորհեղ ապացույցը 1994 թվականին ստորագրված փաստաթուղթն էր։

«Հասե՞լ են նրանք իրենց նպատակներին, թե՞ ոչ:

Առաջին՝ մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին, հայկական կողմերին ու միջազգային հանրությանը կանգնեցնել «կայացած փաստի» առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։ Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ Ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում։ Ի դեպ, սա եղել է մեր իշխանությունների թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Եթե անհրաժեշտություն լինի, ավելի հանգամանորեն կբացատրեմ:

Այսպիսով, ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում: Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Երկրորդ՝ կրելով անհաջողություններ մարտի դաշտում՝ Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի մասնակցությամբ: Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին: Բայց մենք մերժեցինք՝ պնդելով, որ վերահաստատվի 1994 թ. մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով, փաստորեն, Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ավելի ուշ ստացանք նաև համանախագահների հստակ դիրքորոշումը` ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994 թ. եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը:

Երրորդ` ինչպես ասացի, Ալիևը պատերազմով ցանկանում էր բարձրացնել սեփական ժողովրդի ու բանակի մարտական ոգին և ստեղծել ինչ-որ առասպել «հաղթանակի» մասին։ Անգամ կազմավորել էին հատուկ խմբեր` սպասվող հաջողություններն արագ հանրայնացնելու համար: Չհաջողվեց` շնորհիվ մեր քաջարի մարտիկների։

Մի փոքր առաջ անցնելով` ասեմ, որ ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից։

Այսքանից հետո՝ հայկական կողմի համար Ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:

Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը։

Արդյոք արդյունավե՞տ է աշխատել մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Որոշակի թերացումներով հանդերձ՝ ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։ Իսկ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ «Հույժ գաղտնի» զեկույցը, որը ենթադրում եմ՝ հասանելի է եղել նաև հանձնաժողովի անդամներին։

Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը: Կարծում եմ` այո՛: Բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկորույս ծնողներ, նոր որբացած երեխաներ, նոր այրիներ:

Իսկ հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և լրացուցիչ պատժել Ադրբեջանին` անվտանգության գոտին ընդլայնելով նոր տարածքներով: Հաջողության տարբերակը չբացառելով` ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն` հղի անկանխատեսելի հետևանքներով` ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի բորբոքում և որպես հետևանք` հազարավոր և գուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր:

Հաշվի առնելով այս հանգամանքները` ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հենվելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Արցախի նախագահի և պաշտպանության բանակի հրամանատարների կարծիքների վրա, որոշում եմ կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը:

Այս՝ գուցե փոքր-ինչ երկար ներածական խոսքս, կարևոր եմ համարել հնչեցնել հանձնաժողովի նպատակներից և մանդատից բխող հարցերի շահագրգիռ քննարկման համար: Ես պատրաստ եմ դրանց պատասխանել շիտակ և ուղիղ՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:

Ինքներդ էլ հասկանում եք, որ քառօրյա պատերազմը հայ ժողովրդի համար իր արժանապատվության, ազատության և հարատևման համար մղվող հազարամյա պատմության մի փոքր դրվագն է, իսկ այդ պատերազմը, ցավոք սրտի, չի ավարտվել: Հիշենք սա»,- նշեց Սարգսյանը:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+