К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:46

Մոսկվան կարևոր դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում․ վարչապետ

Մոսկվան կարևոր դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում․ վարչապետ

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է: Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի շփման գծում իրավիճակը կարելի է գնահատել որպես հարաբերական կայուն:

«Իհարկե, ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն հրաձգությունների մակարդակն այսօր նորմա է վերջին 10 տարիների համար: Ես նկատի ունեմ վերջին 2-3 օրը»,- նշել է ՀՀ վարչապետը:

Ըստ վարչապետի` Մոսկվան առանցքային դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր խաղացին: Այստեղ հատկապես ընդգծվում է Ռուսաստանի դերը, և ես կարծում եմ, որ Կրեմլի ձեռնարկած գործողությունները, ՌԴ արտգործնախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներգրավվածությունն առանցքային դեր խաղացին նրանում, որ մենք հիմա ունենք համեմատաբար կայուն իրավիճակ: ՌԴ-ի դերը, իհարկե, բացառապես կառուցողական է»,- նշել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանի շատ քաղաքացիների մեջ հարց է առաջանում, թե ինչու է Թուրքիան միանշանակ պաշտպանում Ադբեջանի դիրքորոշումը, իսկ ՌԴ-ն, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, այդքան միանշանակ չի աջակցում Հայաստանին:
«Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ռուսաստանը կարևոր միջնորդ է, և նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակներում»,- նշել է ՀՀ վարչապետը:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+