К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:46

Միքայել Մինասյանը Ռուսաստանի հայ համայնքին ինքնակազմակերպման կոչ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայկական բիզնեսին: Այս մասին իր հերթական տեսահոլովակում հայտարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 

Նա նշել է, որ ադրբեջանական լոբբին հիմնված է ադրբեջանական բիզնեսի վրա։  Ըստ Մինասյանի` ռուսական շուկաների սեփականատերերը, որտեղից դուրս են բերվում հայկական ապրանքները, ադրբեջանական խոշոր կապիտալի ներկայացուցիչներ են և ադրբեջանական համայնքի լոբբիստներ, որոնք իրենց հերթին օգտվում են ադրբեջանական պետության լոբբիստական հնարավորություններից:

Մինչդեռ, ըստ Մինասյանի, Հայաստանի գործող իշխանությունները բաց պատերազմ են հայտարարել խոշոր կապիտալին։

«Քանի որ մեր տարածաշրջանում խոշոր կապիտալը ռուսական է և հայկական, ապա դե ֆակտո նրանք պատերազմ են հայտարարել մեր հայրենակիցներին, հայկական խոշոր կապիտալին», — ասել է Մինասյանը Հայաստանի իշխանությունների մասին։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես լավ հարաբերությունների մեջ չէ Ռուսաստանի ղեկավարության հետ։  «Ինչու պետք է խոշոր կապիտալին Նիկոլ Փաշինյանը, եթե նա անգամ չի կարողանում հարցեր լուծել»- ասել է նախկին դիվանագետը։

Ըստ Մինասյանի՝ Ռուսաստանի հայության անվտանգության հիմնական երաշխավորը Հայաստանն է, որը ներկայումս «ոչ միայն չի ցանկանում, այլև չի կարող հարցեր լուծել»:

«Սա, ցավոք, առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում և Արցախում ռազմական սրացում է տեղի ունենում, բայց առաջին դեպքը, երբ Ռուսաստանում նման խայտառակ վիճակ է, քանի որ Հայաստանում ոչ ոք չի զբաղվում այդ հարցով», — հայտարարել է նախկին դիվանագետը:

Նա կոչ է արել Ռուսաստանի հայ համայնքին որքան հնարավոր է, շուտ ինքնակազմակերպվել, ինչպես նաև չտրվել սադրանքների և զգոն լինել:

Մինասյանը նաև պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին հարցին։  Նա ընդգծել է, որ հայկական բանակը հաղթել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմում և Տավուշի դիրքային մարտական գործողություններում՝ ընդգծելով նաև այդ իրադարձությունների մասշտաբներով անհամատեղելիությունը։

Մինասյանի խոսքով՝ հայկական բանակը միշտ էլ լավ է կատարել իր առջև դրված խնդիրները։ Նա ընդգծել է, որ նշված իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածում ոչինչ չի փոխվել։  «3 — րդ կորպուսը զենք չի կիրառել, որը գնվել է վերջին 3 տարում, հետևաբար և զենքը, և Գլխավոր շտաբը, և սպայական կազմը մնացել են նույնը», — ընդգծել է նախկին դիվանագետը:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+