К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:46

ՀՀ ԶՈՒ-ն Տավուշում տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համարումը վերահաստատեցին․ վարչապետ

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքների ուղղությամբ։ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ․ ադրբեջանական կողմը կրել է էական կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական վնասը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների, ներքին դժգոհության էներգիան Հայաստանի ու Արցախի դեմ ուղղորդելու համար։

Կառավարության ղեկավարը կատարեց մի քանի կարևոր արձանագրումներ այս ամենի ֆոնին.

1․ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքները, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձության կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են։

2․ Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել հակամարտության հիմնական կողմի Արցախի հետ։

3․ Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն ետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։

4․ Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար, Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։

5․ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում ենք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով և հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը։ Երբ ասում են ուժերի իրական հարաբերակցություն, նկատի չունեմ միայն սպառազինությունների և զինված ուժերի քանակը, այլև նախևառաջ նրանց գործողությունների որակն ու կառավարման մակարդակը։

Վարչապետն ընդգծեց, որ հիմա կարող ենք վստահ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ը, հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին՝ նշելով, որ սա միայն հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ին տեղի ունեցածից մանրամասն վերլուծությունից բխող հետևություն։

«Մեր բանակն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը։ Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ կառավարությանն ու զինված ուժերին»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին օգնելու նվիրումը, խոհեմությունն ու սթափությունը՝ նշելով, որ Սփյուքի մեր հայրենակիցներն այս օրերին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն:

Վարչապետը նշեց, որ անցած օրերին ՀՀ-ն միջազգային համայնքի առջև ցուցաբերեց պատասխանատու և վստահ պահվածք։

«Մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայամանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախատվում էին Ադրբեջանի կողմից՝ ամեն անգամ նրա զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ։ Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովորդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Այս սպառնալիքը պետք է դառնա միջազգային քննության լրջագույն առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբերկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»,- ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հնարությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու կոչերով՝ ընդգծելով, որ հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց երկրները։

«Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր ՌԴ-ի ներգարվումը, որն արտահայտվեց ինչպես ԱԳՆ-ի, այնպես էլ՝ ԶՈՒ գլխավոր շտաբների մակարդակով։ Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունն իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը , որն արտահայտվում է Հայց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր։

Բայց նրա ագրեսիվության աճն առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ որևէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի, հասարակության տոկունության վրա, բայց անհրաժեշտ է կատարել նաև որոշակի հետևություններ։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+