К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +3°
  • Ереван+3°
  • Гюмри−1°
  • Ванадзор+8°
  • Капан+7°
  • Севан+3°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 21:26

Աշխատանք փնտրողների թիվն աճել է 6,7 %-ով

Աշխատանք փնտրողների թիվն աճել է 6,7 %-ով

2020 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,7 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 4,0 %-ով։

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 37.6 %-ը  կամ  33.3 հազ. մարդ՝ նախորդ տարվա 29,4 հազ. մարդու փոխարեն: Այս մասին հայտնում են Զբաղվածության պետական գործակալությունից։

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.9 %-ը, կամ 60.1 հազ. մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 10.4 %-ով:

Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 65,4 %-ը, կամ 39,3 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 20.0%-ը կամ 12.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 3,9%  կամ 2.3 հազ. մարդ:

Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 25.8 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 37,4%:

Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13.4%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.9%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.5%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 53.9 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.3 %-ը:

Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման,  նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  էկոնոմիկայի և ղեկավարման,  սպասարկման, թեթև արդյունաբերության, անձանց  թվաքանակը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25.7%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 48.7 %, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.6 %-ը։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+