К содержанию
Четверг, 26 ноября
Ереван 0°
  • Ереван0°
  • Гюмри−4°
  • Ванадзор−1°
  • Капан+2°
  • Севан−5°
  • 360,29 ▼ −0,18
  • 394,05 ▼ −0,34
  • 4,37 ▼ −0,03
  • 138,97 ▼ −0,05
Четверг, 26 ноября 05:32

Տարեվերջին գնաճը 1,9 %-ի շրջանակում կլինի․ չի բացառվում դրամի՝ ո՛չ արժեզրկում, ո՛չ արժևորում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 2020 թ. հունիսին արձանագրվել է 1,4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1,7%։

«Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է նախորդ ամսվա 0,8 մակարդակի վրա»,- ասել է ԿԲ նախագահը։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5%:

Մարտին Գալստյանը, ներկայացնելով ԿԲ մոնիտորինգային տվյալները, ասել է, որ 2020 թ. 2-րդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրվել է համաշխարհային տնտեսության և արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսված զարգացումներին։

«Եռամսյակի վերջում, սակայն, հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձևավորվել են սպասվածից փոքր-ինչ բարձր մակարդակում։ Միաժամանակ, թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրները շարունակել են իրականացնել խթանող դրամավարկային և զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն»,- ասել է նա։

Մարտին Գալստյանը հայտնել է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա էական գնաճային ազդեցություններ չեն եղել։

2-րդ եռամսյակում համավարակի հետևանքով ՀՀ տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի նվազումը գտնվել է կենտրոնական բանկի կանխատեսումների շրջանակում։

«Նվազումը հիմնականում արտահայտվել է շինարարության և ծառայությունների ճյուղերում, մինչդեռ արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի դանդաղ է եղել»,- ասել է ԿԲ նախագահը։

Նա նշել է, որ համավարակով պայմանավորված՝ ներքին պահանջարկը դեռևս կմնա թույլ, թեև դրամական փոխանցումների սպասվածից էականորեն քիչ նվազումը կունենա որոշակի դրական նպաստում։

«Գնահատվում է, որ վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը, մասնավորապես՝ շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունները, կունենան դրական նպաստում թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի վրա»,- ասել է Մարտին Գալստյանը։

Հաշվի առնելով, որ փաստացի զարգացումները մոտ են եղել 2-րդ եռամսյակի դրամավարկային ծրագրի կանխատեսումներին՝ կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ ներկա պայմանները բավարար խթանող են և անհրաժեշտ կլինի այդ խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում։ Դա հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել և կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ՝ կանխատեսվող հորիզոնի վերջում։

Ըստ ԿԲ նախագահի՝ ներկա իրավիճակում համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է նաև հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը։

«Ծրագրավորված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ և անորոշության հավանական պահպանմամբ։ Նման ռիսկերի դրսևորման պարագայում կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,- ասել է Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահը հիշեցրեց, որ երբ Հայաստանում սկսվել էր կորոնավիրուսի ճգնաժամը, ԿԲ-ն հայտարարել էր, որ ֆինանսական համակարգին՝ մասնավորապես բանկային համակարգին տրամադրելու է անսահմանափակ քանակությամբ իրացվելիություն, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ թե՛ արտարժույթով, թե՛ ազգային արժույթով: «Մենք, հավատարիմ մնալով մեր խոստմանը, որևէ անգամ ՌԵՊՈ-ի ծավալը չենք սահմանափակել, նույնիսկ մի պահ ՌԵՊՈ-ի ծավալը քառապատկվեց մարտին ունեցած ծավալի համեմատ»,-ասաց նա:

Անդրադառնալով վարկավորման տոկոսադրույքների փոփոխությանը՝ կենտրոնական բանկի նախագահը հայտնեց, որ այս տարվա ընթացքում վարկային պորտֆելի աճը կազմել է մոտավորապես երկու հարյուր միլիարդ դրամ, որից մի մասը ֆիզիկական անձանց տրվող վարկերն են, որտեղ տոկոսադրույքների էական փոփոխություն չեն նկատում: Ինչ վերաբերում է բանկերի կողմից ստվերային պայմանավորվածության հնարավորությանը, որ վարկերի տոկոսադրույքները չնվազեն, նա ասաց, որ կարծում է, որ նման բան չկա: «Մեր գնահատականներով ոչ թե մոնոպոլացված չէ, այլ զգալի մրցակցային է»,-ասաց նա:

Նա նշեց, որ աշխարհում էլ տնտեսությունը հետևողականորեն գնում է որոշակիորեն իրավիճակի վերականգնման: Նա հայտնեց, որ տարեվերջին գնաճը 1,9 տոկոսի շրջանակներում կլինի, որը թիրախում ներքին շեմին մոտ թիվ է: «Մեր գնահատականներով արտաքին հատվածից տնտեսության վրա էական գնաճային ճնշումներն չենք ակնկալում մոտակա հորիզոնում»,-ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о планах партии Пашиняна на случай срыва референдума по Конституции21 ноября
  2. «Он что, по воздуху пойдет?»: Симонян объяснил необходимость согласования TRIPP с Баку19 ноября
  3. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  4. Минздрав Армении предупредил о риске распространения респираторных инфекций20 ноября
  5. СМИ: Авинян и Пашинян поспорили на заседании «Гражданского договора»20 ноября
  6. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+