Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստան սպառազինության մատակարարման մասին տեղեկատվության կապակցությամբ: Այս մասին «РИА новости»-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Հուլիսի 21-ին Ադրբեջանում Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանը կանչվել է ԱԳՆ։ Հանդիպում է տեղի ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի եւ դեսպան Սամի Աբդուլլա Գոշեհի միջեւ: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը Հորդանանի դեսպանի հետ քննարկել է նաև Հայաստանին զենքի մատակարարման հարցը»,-ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Հորդանանի դեսպանն իր հերթին հայտարարել է, որ «հասկանում է ադրբեջանական կողմի մտահոգությունը»:
«Հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ նա խոստացել է բոլոր ջանքերը գործադրել իրավիճակի լուծման համար», — նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



