К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:46

Նոր օրենսդրական նախագծերի ընդունման դեպքում արտակարգ դրությունը սեպտեմբերից չի երկարացվի․ Բադասյան

Նոր օրենսդրական նախագծերի ընդունման դեպքում արտակարգ դրությունը սեպտեմբերից չի երկարացվի․ Բադասյան

ՀՀ Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցած նիստում ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

Նախագծերով առաջարկվում է նախատեսել վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներթափանցման, ներբերման, դրա ծագման և վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակի առաջանալու դեպքերում կարանտին սահմանելու հնարավորություն:

Կարանտին հնարավոր են սահմանել.

  • առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը,
  • Մարզպետերը կամ Երևանի քաղաքապետը՝ համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տարածքներում,
  • ՀՀ Կառավարությունը՝ ՀՀ ամբողջ տարածքում, պետական սահմանի անցման կետերում և այն դեպքերում, երբ համաճարակի գոտին ներառում է երկու կամ ավելի մարզեր՝ ներառյալ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առանձնացրեց մարզպետերի և Երևանի քաղաքապետի կողմից կարանտինի սահմանման դեպքերում իրականացվող հնարավոր հետևյալ միջոցառումները՝

  • համաճարակի գոտում մուտքի և ելքի ռեժիմի սահմանում,
  • պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում,
  • անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ,
  • օբսերվացիա (հետազոտում), ինքնամեկուսացում, մեկուսացում:

Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից՝ պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով, հնարավոր կլինի կիրառել նաև ավելի խիստ միջոցառումներ:

Նախարարը պարզաբանեց, որ խոսքը սահմանափակումներ կիրառելու հնարավորության մասին է. ամենևին պարտադիր չէ, որ յուրաքանչյուր դեպքում դրանք գործի դրվեն: Սահմանափակումներն են՝

  • հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում,
  • ապրանքների փոխադրման սահմանափակումներ,
  • կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ,
  • սահմանափակումներ՝ պետական ու պետական և տեղական ինքնակառավարաման մարմիններում և այլ հաստատություններում:

Նախարարն ընդգծեց, որ նախագծերը սահմանված ժամկետում ԱԺ-ում ընդունվելու դեպքում սեպտեմբերից չի երկարաձգվի կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը, և հակահամաճարակային կանոնները կսահմանվեն ըստ նոր օրենքի:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+