«Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այդ երկու տարին մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում»: Այս մասին այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցին:
Քաղաքապետը ժխտել է, որ Մեսչյանն աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ճարտարապետի նշած երկու տարին ավարտվում է.
«Բնական է, որ մարդը երբ հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաձայն հեռանա: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»,- ասել է մարությանը:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



