К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:46

Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել․ Փաշինյան

Հանրապետությունում համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի ու ծանր վիճակում գտնվող հիվանդների թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թվով՝ հունիսի սկզբի մակարդակին»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս համեմատությունը հարաբերական է, քանի որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև՝ մահվան դեպքերի պատճառով։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ-ում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և ակնհայտ է, որ այդ բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած համահամաճարակային միջոցառումների հետ, որի անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է։
Փաշինյանը շեշտեց նաև, որ նպատակը ոչ միայն իրավիճակի հաղթահարման մասին հայտնելն, այլև ահազանգելն է, որ եթե համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին թուլացնենք զգոնությունը, ապա կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին։

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց ավելի մեծ զգոնությամբ պահպանել հակամահաճարակային կանոնները, քանի որ իրավիճակի հաղթահարման հնարավորություն է ստեղծվել՝ նշելով, որ շարունակվելու են վերահսկողական աշխատանքները հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։

Անդրադառնալով սահմանափակումների թուլացմանը՝ կառավարոության ղեկավարը նշեց, որ դա ամենօրյա օրակարգի հարց է, և որևէ մեկն ավելի շահագրգռված չէ, քան կառավարությունը։

«Բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք օբյեկտիվ հնարավորություն, դա օգտագործում ենք, և կայացվում ու կացվելու են այդպիսի որոշումներ, սակայն դեռևս ՀՀ-ն այդպիսի թուլացումների պատրաստ չէ»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով ավիափոխադրումների արագ վերաբացման մասին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ մեր հայրենակիցները կարող են հանգիստն անցակացնել ՀՀ-ում՝ հետևելով պարետատան սահմանած հակամաճարակային կանոններին։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+