Belavia ավիաընկերությունը հուլիսի 30-ից վերսկսում է ամենօրյա կանոնավոր հաղորդակցությունը Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ թռիչքները Մինսկից կիրականացվեն ժամը 22:40-ին, վայրէջքը Երևանում՝ ժամը 02:45-ին: Հետադարձ չվերթը նախատեսվում է իրականացնել ժամը 03:35-ին՝ տեղական ժամանակով 05:45-ին ժամանելով ազգային օդանավակայան:
Տոմսը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում www.belavia.by.
Հայաստանում գործող մուտքի սահմանափակումների պատճառով տոմս գնելուց առաջ անհրաժեշտ է բոլոր պայմանները ճշտել իրավասու մարմիններից:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



