К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:46

Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան

Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան

Մինչ ԱԺ գիտության, կրթության, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է գիտության և կրթության ոլորտի խնդիրները, խորհրդարանի բակում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել դիմորդներն ու նրանց ծնողները, պատմում են, որ 15-19 միավոր ստացած մեծ թվով դիմորդներ դուրս են մնացել, այնինչ ավելի ցածր միավորներով շատերն ընդունվել են բուհեր: Պատճառը կառավարության որդեգրած նոր մոտեցումն է՝ փոփոխություն է արվել ընդունելության կարգում․ գերակա է առաջին հայտը, այսինքն՝ թե դիմորդը առաջին տողով որ մասնագիտությունն է ընտրել։

Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա են կազմակերպել նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի մոտ։ Բողոքող դիմորդներն ու նրանց ծնողները նաև նամակ են հանձնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։

Դիմորդներից մեկի տեղեկացմամբ՝ պաշտոնական տվյալներով 739 հոգի հավաքել են բավարար գնահատական ու չեն ընդունվել ոչ մի տեղ, ևս 300-400 հոգի ընդունվել են, բայց ոչ այն բաժինները, որտեղ իրենք են ցանկացել:

«Պետք է նախապատվությունը տալ գիտելիքին, ոչ թե հայտին: Ով կարող է բացատրել, թե ինչու պետք է 18,75 բալ ստացածը ոչ մի տեղ չանցնի, իսկ 7,5 բալ ստացողն անցնի: Այստեղ չկա համաչափություն»,-ասաց նա:

Դիմորդները նշում են, որ տեղյակ են եղել, որ գերակայությունը տրվելու է առաջին հայտին, բայց  չեն իմացել, որ եթե առաջին հայտով չես անցնում, հնարավոր է 18,75 էլ ստանաս ու ոչ մի տեղ չընդունվես։

Բողոքող ծնողներից մեկն էլ նշեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարող էր ընդունել, որ թյուրիմացություն է եղել և կարող էր խնդրին լուծում տալ, սակայն անտարբերություն է դրսևորում: «Դուք փորձում եք արհամարհել 739 հոգուն իրենց ընտանիքներով հանդերձ։ Դա ձեզ մոտ չի ստացվելու, եթե այդպես շարունակեք մեր հաջորդ ակցիան կլինի ձեր հրաժարականի պահանջը։ Մենք պահանջում ենք, որ դու գաք ԱԺ և մասնակցեց այս քննարկմանը, տաք կոնկրետ պատասխան, որոշում»,- ասաց նա՝ ընդգծելով՝ սպասելու ենք այնքան մինչև նախարարը գա: Ոստիկանները հորդորեցին ակցիայի մասնակիցներին հեռանալ ԱԺ-ի դիմացից, ինչին ծնողներն արձագանքեցին, որ պատրաստ են սոցիալական հեռավորություն պահպանել՝ միայն թե իրենց ձայնը հասանելի դառնա։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+