К содержанию
Четверг, 26 ноября
Ереван −1°
  • Ереван−1°
  • Гюмри−5°
  • Ванадзор−1°
  • Капан+2°
  • Севан−5°
  • 360,29 ▼ −0,18
  • 394,05 ▼ −0,34
  • 4,37 ▼ −0,03
  • 138,97 ▼ −0,05
Четверг, 26 ноября 06:50

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ դատական նիստը՝ օգոստոսի 4-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց վերացնել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ 2018 թ. հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։ Ըստ պաշտպանի՝ ընդ որում, արգելանքը դրվել է առանց հաշվի առնելու՝ արդյոք Քոչարյանն ունի՞ բաժնետոմսեր, արժեթղթեր կամ ակտիվներ։ Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով, չնայած որ, դատարանի որոշմամբ պաշտպանի բողոքը մասամբ բավարարվել է, արձանագրվել է Արմեն Գևորգյանի սեփականության իրավունքի խախտումը, այնուամենայնիվ արգելանքը մինչև օրս չի վերացվել։

«Մարտի 1»-ի գործով դատական նիստում մեղադրող կողմն առարկեց ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ նրանց գույքի վրա դրված արգելանքը հանելու միջնորդությանը: Դատախազ Պետրոս Պետրոսյանն իր առարկություններում հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանը որպես օրենքի միատեսակ կիրառումն ապահովող մարմին անդրադարձել է այս հարցին ու իրավական դիրքորոշում հայտնել, ըստ որի՝ գույքի բռնագանձումը տարածվում է մեղսագրված այս արարքների կապակցությամբ:

Դատախազը հիշեցրեց, որ այս քրեական գործով խոսք է գնում նաև 3 մլն դոլար կաշառքի գումարի բռնագանձման և 3 մլն դոլարի հավանական բռնագրավման մասին: «Ունենք առաջադրված մեղադրանքի տիրույթում 6 մլն դոլարին համարժեք դրամի ապահովման անհրաժեշտությունը: Նույնը վերաբերում է նաև Արմեն Գևորգյանի մեղադրանքի պայմաններում՝ 1 մլն դոլարի դեպքում 2 մլն դոլարի ապահովման անհրաժեշտություն»,- ասաց նա՝ խնդրելով մերժել պաշտպանների միջնորդությունը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ դատարանն այս հարցը չպետք է քննարկի: «Գույքի վրա կալանք դնելը ոչ թե վարույթն իրականացնող մարմնի հայեցողական լիազորություն է, որ պետք է իրականացնի համապատասխան հիմքերի առկայության դեպքում, այլ պարտադիր, անհապաղ կատարման ենթակա պարտականություն է»,- ասաց դատախազ Բաղդասարյանը:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց օգոստոսի 4-ին։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о планах партии Пашиняна на случай срыва референдума по Конституции21 ноября
  2. «Он что, по воздуху пойдет?»: Симонян объяснил необходимость согласования TRIPP с Баку19 ноября
  3. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  4. Минздрав Армении предупредил о риске распространения респираторных инфекций20 ноября
  5. СМИ: Авинян и Пашинян поспорили на заседании «Гражданского договора»20 ноября
  6. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+