К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+5°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 16:06

Պատգամավոր Հայկ Սարգսյանը տուգանվել է դիմակ չկրելու համար

Պատգամավոր Հայկ Սարգսյանը տուգանվել է  դիմակ չկրելու համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը տուգանվել է դիմակ չկրելու համար: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ երկար ժամանակ է՝ որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։

Ըստ Սարգսյանի՝ ամիսներ շարունակ հետևելուց հետո՝ երեկ, իրեն Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ինքն է կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։

«Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր սիրելի հայրենակիցներից՝ այդ միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։ Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում, կամ միջոցառումը ես եմ կազմակերպել, իրականությանը չեն համապատասխանում։ Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին, և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ, դիմակ չկրելու համար տուգանվեցինք։

Ներողություն եմ խնդրում նաև պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար»,- տեղեկացրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ նախօրեին hraparak.am-ը հրապարակել է տեղեկություն և տեսանյութ, որ Սևանի White Shorja լողափում պատգամավոր Հայկ Սարգսյանը, անտեսելով պարետի սահմանած արգելքները, փարթի է կազմակերպել։

https://www.facebook.com/hayk.zarehi/posts/978011139310962

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+