Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց:
«Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում՝ 2 անգամ
Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում՝ 2 անգամ
Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում ՝ 13 անգամ»,- գրել է խոսնակը։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3089388567763949
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



