К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +5°
  • Ереван+5°
  • Гюмри+2°
  • Ванадзор+11°
  • Капан+12°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 13:03

ՌԴ ԱԳՆ-ն տեղյակ է՝ լիբանանցի երկու փախստական ընտանիք ցանկանում են բնակվել Ղարաբաղում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն տեղյակ է՝ լիբանանցի երկու փախստական ընտանիք ցանկանում են բնակվել Ղարաբաղում․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղյակ է, որ լիբանանցի երկու փախստական ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ների այն հարցին, թե իբր Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադիր են իրենց տարածքում վերաբնակեցնել լիբանանահայերին։

«Մենք այլ տվյալներ չունենք։ Կարծում ենք, որ այժմ ավելի լավ է կենտրոնանալ բանակցային գործընթացի վերականգնման վրա, որն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ փախստականների և տարածաշրջանում բռնի տեղահանված անձանց խնդրի վրա», — նշել Է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է սեպտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ միջնորդների ունեցած հեռախոսազրույցների մասին, որոնք նրանց են փոխանցել հանդիպման նախապատրաստման մասին առաջարկը:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն սեպտեմբերի 16-ին հանդես էր եկել մեկնաբանությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի կապակցությամբ։

«Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութում մարդասիրական աղետի զոհերը դառնան հարձակումների թիրախ և ադրբեջանական իշխանությունների քաղաքական շահարկումների առարկա։ Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն իրենց բնակության վայրերում բարդ իրավիճակում հայտնված մեր բոլոր հայրենակիցներին», — ասվում է Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+